Կախա Քալաձեն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
«Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Կախա Քալաձեի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության ռաջնորդ Արչիլ Տալակվաձեն. գրում է apsny.ge-ն։
Նրա հայտարարության համաձայն՝ Քալաձեի առաջադրման վերաբերյալ որոշումն արդեն իսկ ընդունված է։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։ Իրենց թեկնածուներին արդեն իսկ առաջադրել են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» և «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցությունները։
Առաջին դեպքում թեկնածուն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի նախկին հաղորդավար և գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին է, երկրորդի դեպքում՝ պատգամավոր Էլենե Խոշտարիան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան