Եթե հայրս ողջ լիներ, միգուցե ես հիմա իրավաբան կամ բժիշկ լինեի. Մխիթարյան
«Հայրս իմ շարժիչ ուժն է, կուռքս էր»,- «Մանչեսթեր Յունայթեդին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ֆուտբոլիստը յոթ տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Նա պատմել է, որ հոր մահվանից մեկ տարի անց է սկսել մարզվել:
«Ինքս ինձ ասացի՝ պետք է վազեմ նրա նման, պետք է հարվածեմ նրա նման: 10 տարեկանից ամբողջ կյանքս ֆուտբոլն էր: Ուսուցանել, կարդալ, դիտել, անգամ խաղալ ֆուտբոլ PlayStation-ով։ Ամբողջովին կենտրոնացված էի դրա վրա: Հատկապես սիրում էի ստեղծագործ խաղացողների։ Միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի (հայրը) նման»,- ասել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է. «Եթե հայրս ողջ լիներ, միգուցե ես հիմա իրավաբան կամ բժիշկ լինեի։ Փոխարենը՝ ֆուտբոլիստ եմ։ Շատերը Հայաստանում ինձ ասում են, որ վազելու ժամանակ նման եմ հորս: Ինձ նաև ասում են. «Երբ նայում եմ քեզ, դու ինձ Համլետին ես հիշեցնում»»։
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։
«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հրապարակել է նաև Մխիթարյանի՝ ակումբում ունեցած ողջ պատմությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
- Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն
- «Երկուշաբթի օրվա մոտիվացիա Մխիթարյանի կողմից». ՄՅՈւ
- Մխիթարյան. Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար ես աշխատում
- Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Ջուլֆալակյանը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին
- Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել
- Հենրիխ Մխիթարյանի մայրը ստացել է Հայաստանի «Տարվա կին» տիտղոսը
- Լոպիրյովան հայերենով շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին
- «Մանչեսթեր Յունայթեդը» ընտանիք է, իսկ ընտանիքում չկա ավելի կամ պակաս սիրելի մարդ. Մխիթարյան
- Կփորձեմ մեղմ ծնող լինել. Հենրիխ Մխիթարյան
- Հայաստանում բոլոր երեխաները շատ ավելի ընկերական են, արտասահմանում մի քիչ այլ է. Հենրիխ Մխիթարյան
- Մխիթարյանի խորհուրդը՝ երեխաներին. Երբեք չպետք է հանձնվել
- Ընկերական խաղից հետո Սենթ Քիթս և Նևիսի խաղացողները լուսանկարվում էին Մխիթարյանի հետ
- Մխիթարյանը վերջին 6 ամսում 5 անգամ «ՄՅու»-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել