Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանի առողջական վիճակը կայունացել է. Հոսպիտալի փոխտնօրեն
Հունիսի 16-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Վիճակը կայունացել է, դեպի լավն է գնում, գիտակցությունը տեղն է, ոտքերը, ձեռքերը շարժում է, այսինքն՝ տարրական հրահանգերին արձագանքում է»,- ասաց հոսպիտալի փոխտնօրենը:
Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին՝ Արմեն Վարդանյանին, որը նույնպես վիրավորվել է հունիսի 16-ին, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արմենն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Արտաշես Խարատրյանը հայտնեց, որ այս պահին երկու զինվորներին էլ վիրահատություն չի սպասվում:
Նշենք, որ ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում, Արմեն Հարությունյանը` գլխի ականապայթյունային վիրավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝ Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել էին:
Հարակից հրապարակումներ`
- «Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»
- Ամեն ինչ արվում է, որ Արցախում վիրավորված զինծառայող Արմեն Վարդանյանն արագ ոտքի կանգնի. Կամավոր Խաչատրյան
- Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին