Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 20 տոննա ելակը
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով:
Թուրքիայից ներկված ելակը հասցվել էր Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն (մտնում է Ռուսաստանի կազմի մեջ):
Ավելի վաղ էլ ծառայության աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները: Դրանց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ: