G20 գագաթաժողովին հասարակական կարգը կպահպանի 20 հազար ոստիկան
Համբուրգի քաղաքային խորհրդի ղեկավար Օլաֆ Շոլցը երաշխավորել է հուլիսի 7-8-ը կայանալիք G20-ի գագաթաժողովի անվտանգությունը. գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարող ենք երաշխավորել անվտանգությունը։ Ոստիկանությունը լավ է պատրաստված, հասարակական կարգը կվերահսկի 20 հազար իրավապահ։ Մենք թույլ չենք տա թշնամական բնույթի բռնարարքներ»,- ասել է նա։
Ինչպես սպասվում է, գագաթաժողովը կմեկտեղի 150 հազար մարդու։ Արդեն այժմ քաղաքի տարածքում տեղակայված են իրավախախտների ժամանակավոր պահման կենտրոններ։
Ոստիկանության գնահատականներով, գագաթաժողովի անցկացման ժամանակ Համբուրգ, այլոց թվում, կժամանի 8 հազար մարդ, որոնց իրավապահներն ու հակահետախուզությունը ձախ ռաադիկալներ են համարում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- G20-ի գագաթնաժողովը կանցկացվի 2017թ-ին Համբուրգում