Միջերկրական ծովում ինը միգրանտների մարմիններ են գտել
Միջերկրական ծովում փրկարարական գործողություններ կատարող շվեդական զինվորական նավը իտալական Կատանյա նավահանգիստ է դուրս բերել ինը միգրանտների մարմիններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավում, որն Իտալիա էր ուղևորվել լիբիական ափերից, 650 ողջ մարդ է հայտնաբերվել։
Վերջին մի քանի օրերին Իտալիա ավելի քան 12 հազար ներգաղթյալ է մուտք գործել։ Ճգնաժամի պայմաններում ԵՄ-ում Իտալիայի ներկայացուցիչ Մաուրիցիո Մասսարան ներքին հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամապուլոսին նախազգուշացրել է, որ Իտալիան չի կարող երաշխավորել իր ափերին ոչ իտալական նավերի հանգրվանելը։