Արարատում ավտոմեքենան բախվել է գնացքին
«Հարավկովկասյան երկաթուղու» 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ահազանգն ԱԻՆ-ը ստացել է նախօրեին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է 1613 համարի բեռնատար գնացքի (մեքենավար Ա. Տ.) 3-րդ և 4-րդ վագոնների միջնամասին, ինչի հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը (ԼՂՀ քաղաքացի՝ 1987 թ. ծնված Դ. Փ) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: