Իրավունք 20:02 03/07/2017 Հայաստան

«Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված որակական փոփոխություններն անվիճելի անհրաժեշտություն են»

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ ՀՀ դատախազության 99-րդ  տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, որը մեկնարկել է  Պետիկ Թորոսյանի հուշաքարի մոտ ծաղկեպսակի տեղադրմամբ: Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, բացման խոսքով հանդես է  եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնագիտական տոնի կապակցությամբ  ջերմորեն շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակիցներին և վետերաններին՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի մասնագիտական տոնը յուրաքանչյուր տարի պատեհ առիթ է արժևորելու համակարգի անցած ճանապարհը, գնահատելու արձանագրված ձեռքբերումները, դրանցում դատախազության յուրաքանչյուր աշխատողի կարևոր ու առանձնահատուկ ներդրումը, հետևություններ անելու բացթողումներից և նախանշելու հետագա գործունեության մեջ առաջնահերթությունները, որոնք դառնալու են համակարգի հետագա աշխատանքի հիմնական ուղենիշերն ու արդյունավետության գլխավոր չափանիշը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը պետական մարմինների համակարգում իր ուրույն տեղով մշտապես կարևոր ներդրում է ունեցել պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ: Դատախազության, որպես պետական մարմնի ձևավորման հիմքը կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը և հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունն էր և այդ հայեցակարգային տրամաբանությանը համապատասպան՝ Հայաստանի դատախազությունն իր գործունեության բոլոր փուլերում հանդիսացել է երկրում օրինականության և իրավակարգի ապահովման պատասխանատուն:

Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած իրավական բարեփոխումները հիմք դրեցին դատախազության համակարգի կազմակերպական և ֆունկցիոնալ զարգացման նոր ընթացքին՝ ապահովելով սահուն անցում դեպի գործունեության ուղղությունների նոր շրջանակ և դրանց արդյունքների վերաբերյալ նոր որակական պահանջներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ձևակերպեց դատախազության նոր կարգավիճակը, վերաիմաստավորեց Հայաստանի Հանրապետության դատախազության, որպես իրավապահ մարմնի դերը` նրա գործունեությունն ուղղելով հատկապես հանցավորության դեմ պայքարին ու քրեադատավարական գործունեությանը: Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության երկու օրենքներն իրենց գործողության մեկական տասնամյակում, ժամանակին համահունչ, ապահովել են դատախազության առջև դրված խնդիրների իրականացումը` միաժամանակ փորձառական առիթ ստեղծելով համակարգի գործունեության իրավական հիմքերի հետագա զարգացման համար:

Իրողություն դարձած սահմանադրական բարեփոխումները, ի դեմս Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների, դատախազության համակարգի հետագա զարգացման և գործունեության շարունակական կատարելագործման պայմաններ են ձևավորել: Դրանք ի վերջո պետական իշխանության իրականացման՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում հստակեցրել են Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը:

Շարունակվող իրավական բարեփոխումների շրջանակում ընդունվելիք «Դատախազության մասին» նոր օրենքը, դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան, վստահաբար անհրաժեշտ գործիքակազմ է ապահովելու մեր հանրության պահանջներով, Ձեր հռչակած հրամայականներով դատախազության ստանձնած խնդիրները լուծելու համար:

1. Այդ խնդիրներից առաջինը քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումն է: Մարդու իրավունքներն ու օրինական շահերը շոշափող այդ գործունեության արդյունքում կայացվող որոշումների տարբերակվածությունն ու մարդուն իր վարքագծի անթույլատրելիությունը ողջամտորեն գիտակցելու հնարավորություն չտվող դրանց անկանխատեսելիությունն անհամատեղելի են օրենքի առջև ընդհանուր հավասարության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքների հետ, հանգեցնում են այդ գործունեության անարդարացիության մասին հասարակական ընկալման: Դատախազությունը հսկողություն իրականացնելով պետական տարբեր գերատեսչություններում գործող մինչդատական վարույթ իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ, իր լիազորությունների ծավալով, դրանք իրականացնելու արդյունքում անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն տիրապետելու և դրանց համադրված վերլուծություն կատարելու հնարավորությամբ, անհրաժեշտաբար հանձնառու է նաև քրեական արդարադատության ոլորտում իրավական խնդիրների լուծման միասնականության և կանխատեսելիության ապահովման գործում:

Այսօր ակտիվորեն իրականացվում են այդ ուղղությամբ վճռական քայլեր, ոլորտի առանձին պատասխանատուների դիրքորոշումների համակողմանի վերլուծության և քննարկումների արդյունքում մշակվում են գործնական վիճելի հարցերի միասնական լուծումներ՝ իրավունքի զարգացման ընդհանուր միտումների, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներում և բանաձևերում առաջադրված լուծումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինչպես Հայաստանին վերաբերող, այնպես էլ այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների  հաշվառմամբ՝ այդպիսով էապես նպաստելով նաև այդ դիրքորոշումների և մոտեցումների գործնականում արագ տարածմանն ու անմիջական կիրառությանը:

2. Դատախազության գործունեության գլխավոր առաջնահերթություններից մյուսը եղել և մնում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այն, որ կոռուպցիան անհամատեղելի է բոլոր ոլորտներում  պետական գործունեության հիմքը կազմող այնպիսի բարձրագույն արժեքների հետ ինչպիսիք են անաչառությունը, արդարությունը, իրավահավասարությունը և իրավունքների պաշտպանության երաշխավորումը, այն, որ կոռուպցիան անկախ ծավալներից կամ պետական ու ոչ պետական տարբեր ոլորտներում տեղակայումից, ստվերում է պետության կայուն զարգացմանն ուղղված բարեխիղճ աշխատանքը, առաջացնում անվստահություն պետական բոլոր կառույցների նկատմամբ և անարդարդարության խորը հասարակական ընկալում, բավարար հրամայական են այդ չարիքի դեմ պայքարը բացարձակացնելու համար:

Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները ենթադրում են այդ երևույթի դեմ համակարգված և մասնագիտացված պայքար և դատախազությունն իրավապահ գործունեության ոլորտում իր բացառիկ լիազորություններով առաջինն է կրում այդ պայքարի հիմնական ծանրությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարեցտարի ավելացող հաջողությունները թեև տեսանելի են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Ընդ որում, այդ պայքարում դատախազության որդեգրած մոտեցումներն առաջին հերթին ուղղված են բացառելու կոռուպցիոն երևույթները դատախազական գործունեության կամ դրան հարող ոլորտներում:

Քաջ գիտակցում ենք, որ այդ երևույթի դեմ արդյունավետ, արդարացի և հանրության կողմից ընկալելի պայքարի առաջամարտիկը կոչվելու առաջին գրավականը յուրաքանչյուր դատախազի վարքագծի, գործունեության հանրագումարում դատախազական համակարգի հստակ և շիտակ բարոյական նկարագրի երաշխավորումն է, որն ապահովում է այդ պայքարի նախ բարոյական, ապա իրավական հիմքն ու ուղղվածությունը: Յուրաքանչյուրիս պարտքն է արդարացնել և ամրապնդել դատախազության ստանձնած դերն այդ պայքարում, կասկածի տակ չդնել մեր և մեր գործընկերների հեղինակությունը, առաջնորդվելով այն գիտակցմամբ, որ հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ քրեադատավարական գործունեության ոլորտում կոռուպցիոն երևույթները էապես վնասում են մարդու իրավունքներին, հասարակության և պետության շահերին, չեզոքացնում են տարիների կատարված աշխատանքն ու հեղինակազրկում ողջ իրավապահ համակարգը:

3. Դատախազության գործունեության մեջ հաջորդ առաջնահերթությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է: Հանցավորության համընդհանուր որակական և քանակական փոփոխությունները, որոնք արտահայտվում են առանձին հանցատեսակների քանակական աճով, կազմակերպվածության աստիճանի բարձրացմամբ, հանցավոր գործունեության եղանակների և միջոցների կատարելագործմամբ՝ մեր ամենօրյա հետևողական աշխատանքի ու ստեղծագործական մոտեցումների հրամայականն են կանխորոշում: Առանձին հանցատեսակների նաև անդրազգային տարածումը լուրջ սպառնալիք է ցանկացած պետության անվտանգությանը: Հանցավորության գրեթե բոլոր տեսակների կրիմինոլոգիական և քրեաիրավական ուսումնասիրությունները վկայում են, որ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված որակական փոփոխություններն անվիճելի անհրաժեշտություն են: Հանցավորության դեմ պայքարը պետք է բավարարի դրա արդյունավետության համար էական նշանակություն ունեցող համակարգվածության պահանջին՝ հիմնված լինելով հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ տվյալների անհրաժեշտ վերլուծությունների վրա:

Իր կարևորությամբ նշվածի հետ զուգահեռաբար ընդգծման է արժանի քրեական գործերի արդարացի քննության պահանջի անվերապահ ապահովման խնդիրը: Այս գործառույթի հետևողական իրացումը պետք է ապահովի քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռումը՝ իր հիմքում ունենալով այն գիտակցումը, որ հանցավորության, որպես անձի, հասարակության և պետության նկատմամբ ոտնձգող երևույթի դեմ պայքարը պետք է կառուցված լինի օրինականության սկզբունքի վրա:

Ընդ որում, այս առումով դատախազության առաքելությունն առանձնահատուկ է, որն արտահայտվում է մի կողմից հանցագործության լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր անձանց մերկացման, նրանց արդարացի պատասխանատվության ապահովման, մյուս կողմից՝ քրեական վարույթում ներգրավված յուրաքաանչյուր մասնավոր շահ հետապնդող անձի դատավարական իրավունքների երաշխավորման միաժամանակյա պատասխանատվությամբ:

4. Ինչպես ցանկացած ժողովրդավարական պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ խնդիր է նաև հանրությանն օբյեկտիվ, լիարժեք տեղեկատվության ապահովումը մեր գործունեությանն առնչվող հարցերով: Այլ խոսքով՝ օրենքով թույլատրելի հրապարակայնության ապահովմամբ հանրությանը հասանելի ենք դարձնելու քրեական հետապնդման ոլորտում կատարվող աշխատանքը, նաև բաց շփումների արդյունքում ապահովելու բարդ, դժվարին, պատասխանատու, երբեմն անմիջական վտանգներով ուղեկցվող իր գործը հանցանքի նկատմամբ աներեր անհանդուրժողականությամբ շարունակելու դատախազի, նաև քրեական հետապնդման մյուս մարմինների մեր գործընկերների պատրաստակամության՝ հանրության լայն զանգվածների կողմից ընկալումը, դրանց նկատմամբ հանրային վստահության և հոգատարության բարձր մակարդակը:

Դատախազության գործունեության արդյունավետության կապակցությամբ բարձր ակնկալիքները և հասարակության արդարացի պահանջկոտությունը պայմանավորված են դատախազության առջև դրված խնդիրներով և դրանք լուծելու համար նրա ունեցած սահմանադրաիրավական կարգավիճակով: Այդ կարգավիճակի գործնական իրացումն ուղղված է լինելու բացառապես օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը, հասարակական վստահության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորելով իմ բոլոր գործընկերներին՝ մաղթում եմ քաջ առողջություն, ընտանեկան խաղաղություն ու երջանկություն, բեղմնավոր, արդյունավետ և հպարտության ապրումներով աշխատանք՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի:

Միաժամանակ ցանկանում եմ վստահեցնել, որ դատախազական համակարգը վճռական է և ջանք չի խնայի մեր առջև դրված պատասխանատու խնդիրները պատվով կատարելու համար»:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի,  ՀՔԾ պետի, ՀՀ ՔԿ նախագահի կողմից Դատախազության 99-րդ  տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցերի շնորհվել են գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ:

ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել դատախազության համակարգի աշխատակիցներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ծ«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}