«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կատարել է ավելի քան 160 միլիոն դրամի փոխհատուցում
Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքը պետք է հասարակության համար բաց և հասկանալի լինի, ինչը կարևոր է թե՛ լրացուցիչ միջոցներ ներգրավելու, թե՛ հիմանդրամի գործունեության նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից:
Նիստի ընթացքում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հիմնադրամի ներքին աուդիտի պատասխանատու է նշանակվել ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը, որն այնուհետև քվեարկվել և հաստատվել է։ Նիստի ընթացքում սահմանվել է նաև խորհրդի նիստերի ժամանակացույցը։
Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամի գործունեության ֆինանսական հաշվետվությունը՝ հավաքագրված գումարների, անհատական նվիրատվությունների, կատարված փոխհատուցումների մասին։ Ըստ այդմ՝ այս պահին հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։ Կատարված փոխհատուցումները կազմել են ավելի քան 160 միլիոն դրամ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան