Իտալիան SOS է հնչեցնում
Իտալիան իր եվրոպացի գործընկերներին SOS ահազանգ է հնչեցնում. միայն կես տարում ընդունել է 77 հազար փախստական: Երկիրը չի կարող միայնակ հաղթահարել նման հոսքը:
Եվրանյուզը գրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 15 տոկոսով ավելացել է Միջերկրական ծովով հատողների քանակը:
Նախօրեին Փարիզում կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ներքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում: Հռոմը պնդում է հատուկ օրենսգրքի արագ ընդունման վրա, որը կկարգավորի նավահանգիստներում մասնավոր ծովային տրանսպորտային միջոցների ընդունումը, որոնք փախստականներ են տեղափոխում:
Ֆրանսիան և Գերմանիան ավելի վաղ խոստացել էին օգնել Իտալիային:
Հարակից հրապարակումներ`
- Միջերկրական ծովում ինը միգրանտների մարմիններ են գտել
- Սիրիացի նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել Է փախստականների կերպարով
- Փախստականի կարգավիճակ ունեցող Մազուն Ալմելեհանին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ամենաերիտասարդ դեսպան
- Անգելա Մերկելը փախստականներին կոչ է արել բնակության վայր փնտրել գյուղական շրջաններում
- Միգրանտների մեծ մասն այս տարի ուղևորվել է Իտալիա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան