ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի հուլիսի 5-ից
ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի հուլիսի 5-ից։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեցին Արցախի խորհրդարանից։ Առաջադրումների վերջնաժամկետը համապատասխանաբար սահմանված է հուլիսի 12-ը։
ԼՂՀ ազգային ժողովից տեղեկացրեցին նաև, որ ընտրությունների վերջնական օրը դեռևս հստակեցված չէ։ Այն ԱԺ կանոնակարգ օրենքով կորոշվի միայն թեկնածուների առաջադրումների ավարտից հետո։ Ընտրությունների անցկացման մոտավոր ժամկետը հուլիսի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը, որը Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությանը լիազորել է հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:
ԼՂՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին