Համբուրգի հազարավոր բնակիչներ բողոքում են ընդդեմ G20-ի
Համբուրգում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ G20-ի: Վեստի.ռու-ն գրում է, որ ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկությունները տարբեր են. տեղի ԶԼՄ-ները գրում են, որ բողոքի ակցիային մասնակցել է մինչև 8 հազար մարդ, կազմակերպիչների խոսքերով, 25 հազարից քիչ չեն եղել:
Բողոքի մասնակիցները հանդես են գալիս հանուն ավելի արդարացի գլոբալիզացիայի գործընթացի, նաև նրանք դժգոհ են ԱՄՆ-ի և Կանդայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ծրագրերից:
Մեծ քսանյակի գագաթաժողովը Գերմանիայում կայանալու է հուլիսի 7-ին: Երկրի իշխանությունները պատրաստվում են դրան յուրահատուկ: Մասնավորաես, պատրաստվում են ուժեղացնել անվտանգության միջոցառումները. Համբուրգում աշխատելու է մինչև 20 հազար ոստիկան: Քաղաքում սպասվում են զանգածային ակցիաներ: Ոստիկանությունն ու դատարանները պատրաստվում են հարյուրավոր կալանավորումների:
Քաղաքի իշխանությունները որոշել են ստեղծել ժամանակավոր դատարաններ օրենքի հնարավոր խախտողների համար: Նրանք կաշխատեն շուրջօրյա ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան