Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
Որակյալ կրթությունը և տնտեսության, և մշակույթի, և ազգապահպանման, և արտագաղթի նվազեցման հիմք է: Արտագաղթի նվազեցման՝ գոնե մրցունակ կրթություն ստանալու առումով: Թե դրանից հետո աշխատանքի խնդիրը ինչպես կլուծվի՝ հավանաբար արդեն ԿԳՆ խնդիրը չէ: Կամ՝ միայն ԿԳՆ խնդիրը չէ:
Վերջերս ՀՀ ԿԳՆ-ն անընդհատ հայտարարում է գյուղական դպրոցների «օպտիմալացման» մասին: Սա ենթադրում է, որոշ գյուղերում կփակվեն դպրոցներ, ու մի գյուղի երեխաները գնան դպրոց կողքի գյուղ: Կամ՝ ավելի հեռու: Ամեն օր: Անձրևի ու ձյան տակ: Արդյո՞ք կրթության նախարարությունը պատրաստվում է տրանսպորտային ու սնվելու հարմարություններ ստեղծել: Կարծես թե ոչ՝ այս մասին ոչ մի խոսք չի եղել:
Ինչ որակյալ կրթության մասին կարող է խոսք գնալ, եթե մարզային դպրոցներում մինչ այս տարրական շենքային պայմաններ չկային…: Իսկ հիմա՝ կարծում եմ իրապես օպտիմալացման պայմաններ էլ չկան:
Հնարավոր է իհարկե, որ քննարկման արդյունքում ոչ թե դպրոցների միացման «լուծմանը» գան, այլ՝ դասավանդման նոր մեթոդների: Բայց եթե նախարարը նշում է, որ «մեկ աշակերտը 10 մլն դրամ է նստում», ապա դժվար է հավատալ, որ նոր մեթոդների, կամ ասենք հեռակա ուսուցման համար դպրոցների տեխնիկա տրամադրելու «ավելորդ» գումարներ կան:
Հուսամ չվճարվող կամավոր ուսուցանողների հարց չի քննարկվում, որովհետև այս դեպքում էլ կրթությունը անորակից կդառնա նաև սիրողական:
... Ամեն անգամ որևէ ոլորտում նոր նախարարի նշանակումը նման է սեպտեմբերին նոր առարկայական ուսուցիչ ունենալուն՝ նա մտնում է դասարան ու հայտարարում ծնողներին, որ «երեխաները բան չգիտեն իր առարկայից ու շատ գործ կա անելու»:
Ու ոչ մի ծնող չի ասում՝ ուրեմն դպրոցն ու տնօրինությունն է մեղավոր, որ ճիշտ չի կազմակերպել ուսուցումը:
Հիմա եթե ԿԳ նախարարը հայտարարում է, որ «400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի», ուրեմն տարիներ շարունակ կառավարության կրթական ծրագիրը տապալված, ձախողված է եղել:
Կամ էլ ի սկզբանե բանի պետք չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարար. 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի
- Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
- Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
- Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
- Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
- Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
- Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
- Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
- Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
- Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
- Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
- «Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
- Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
- Բազմակազմ դպրոցների ուսուցիչներին ոչ մի ձեռնարկ, ոչ մի օգնություն դեռ չի տրվել. Մասնագետ
- «Հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ ». Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիր կա
- Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
- Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
- Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
- Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան