Չինաստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղը ութ մարդու կյանք է խլել
Չինաստանի հարավում՝ Հուանսի Չժուան ինքնավար շրջանում, ջրհեղեղը ութ մարդու կյանք է խլել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։
Գործակալության տվյալներով, կիրակի առավոտվա դրությամբ ինը մարդ համարվում է անհետ կորած, կա 34 տուժած։
Շարունակվող անձրևները բերել են 600 տների փուզման և 17 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի՝ ջրի տակ անցնելուն։ Աղետի գոտում է հայտնվել ավելի քան 250 հազար մարդ։ Տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 215 միլիոն դոլար։
Իշխանություններն աղետի գոտուց 38 հազար մարդու են տարհանել։