Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգի միակ հարցը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին է: Լրացումը վերաբերում է լճից ջրի բացթողման քանակի ավելացմանը՝ տարեկան բացթողման 170 մլն խմ-ն դարձնելով այն մինչև 270 մլն խմ:
Մինչ արտահերթ նիստը՝ այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը գումարած նիստում է դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ նախագծին՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
Արսեն Հարությունյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն խմ չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչև 270 մլն խմ: Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ենթակայության տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսի չի առաջանա:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի կարևորությանն ու հրատապությանը և նշել, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու և ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Նշենք, որ օրենքի նախագծին դեմ են բնապահպանները: Նրանք վաղը՝ նիստի ժամին նախատեսում են բողոքի ակցիա իրականացնել:
Հարակից հրապարակումներ`
- Սևան. Լողաշրջանի մեկնարկը տրված է
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան