Գյուղնախարար. Որդուս չծառայելու պատճառը ենթակա չէ բարձրաձայնման
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին այսօր լրագրողները հարցրեցին նաև որդիների ծառայության մասին: Հիշեցնենք, որ Factor.am-ի հրապարակման համաձայն, նախարարի որդին՝ Էդուարդ Առաքելյանը, չի ծառայել բանակում:
«Իմ դիրքը չի չարաշահվել, որովհետև եղել է մինչև նախարար նշանակվել է: Պատճառը անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»,-ասաց նա:
Ինչ վերաբերումէ ծիրանի իրացման գնին, նախարարը նշեց, որ խաղողի, դեղձի, ծիրանի գինը ձևավորում է շուկան:
«Եթե իրացվում է 450 դրամով, ապա անկախ ինքնարժեքից գյուղացին, արտադրողը այն իրացնելու է 450 դրամով: Դա նշանակում է, որ պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը»,- Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու շուկայում դեռ ջերմոցի լոլիկներն են շատ, նախարարն ասաց, այս տարի գարունն ուշ է սկսել: Միաժամանակ նկատեց, որ շուկայում առկա է նաև հողի լոլիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին