Հայ-գերմանական մշակութային ոլորտում մի նոր առաջընթաց քայլ է գրանցվելու. Դեսպան
«Մենք բոլոր ճակատներում աշխատում ենք հավասարապես: Աշխատում ենք Հայաստանի հետ խորացնել մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ պատատասխանելով հարցին, թե պրոֆեսինալ դիվանագետերը չե՞ն նախանձում մշակութային գործիչներին, ովքեր երբեմն ավելի են հաջողում մշակութային դիվանագիտության մեջ:
Նշենք, որ դեսպանը մասնակցում էր «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնին նվիրված ասուլիսին, որտեղ հայտարարեց, որ 2004 թվականից Գերմանիայի դեսպանությունն ու Գյոթեի ինստիտուտն աջակցում են փառատոնին:
Դեսպանը տեղեկացրեց, որ այս տարի հայ –գերմանական մշակութային կապերի ոլորտում մի նոր առաջընթաց քայլ է գրանցվելու. Երևանում բացվելու է Գյոթեի ինստիտուտ:
«Վերջերս ինստիտուտի նախագահին հյուրընկալեցինք Հայաստանում, այցի շրջանակում կայացան հանդիպումներ նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Գերմանիան շատ է կարևորում Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում, ինչն էապես կնպաստի մշակութային կապերի խորացմանը մեր երկու երկրի միջև»,- ասաց Մաթիաս Քիսլերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան