Արցախի նախագահը վկայականներ է հանձնել գերազանց շրջանավարտներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և հանդես եկել ելույթով:
«Դուք ստանձնում եք կարևոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ և գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի, նրա կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտների զարգացման ու զորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության և հարատևման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատիվն ու համբավը, որի ավանդն ու դերակատարությունը հայ ժողովրդի գիտակրթական համակարգում անգնահատելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին