ԱԻՆ-ը զգուշացնում է. Կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն
«Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից»,-հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-5-ը կբարձրանա 2-3, 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.10C:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներին հորդորում են խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
- Մասնագետների խորհուրդները՝ ինչպես դիմակայել ամռան շոգին
- ԳՆ. Մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը
- Ջրավազաններում լողացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության