Իգնատի Առաքելյան. Մեր նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն
«Որպես գյուղատնտեսության նախարար ես այն կարծիքին եմ, որ հողերը պետք է օգտագործել: Ինչքան շատ, այնքան լավ: Դրա արդյունքում և արդյունավետությունը կբարձրանա, և առաջարկը կշատանա, և գինը կնվազի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների հողերը վաճառել:
Նախարարի խոսքով, այսօր շատ հողեր չեն օգտագործվում, պատճառները վերլուծելուց հետո մտածում են լուծումներ տալու մասին:
«Հիմա որ դեպքում ոնց կստացվի՝ չգիտեմ, բայց մեր նպատակն այն է, որ հողերն օգտագործվեն նպատակային, ոչ թե մնան անգործ»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղնախարար. Որդուս չծառայելու պատճառը ենթակա չէ բարձրաձայնման
- Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»
- Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ. Շտեֆան Դրեեսման
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են