ԿԳ նախարար. 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի
«Դուք կրթության նախարարից, նախարարությունից լսե՞լ եք օպտիմիզացիայի, հազարավոր մասնագետների կրճատման մասին: Մենք այդպիսի խնդիր չենք դրել, նման բան չենք պատկերացնում»,-օպտիմալացման մասին հարց ուղղած պատգամավորին պատասխանելիս ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա ասաց, որ խոսքը վերաբերում է քաղաքային դպրոցներին. «Մենք ելնում ենք ոչ թե ֆինանսական միջոցներից կամ երեխաների թվի պակասից, այլ՝ կրթության որակից: Որպեսզի կրթության որակ լինի, անհրաժեշտ է, որ լիարժեք դասարան լինի»:
Նա օրինակ բերեց Կոնդի դպրոցը, որն ունի 620 աշակերտ. «Հիմա 60-ը բաժանեք 9-ի: Կրթության որակի խնդիր ունե՞նք, թե՞ չէ: Մենք նայել ենք, Երևանում նման խնդիր ունեն Կույրերի դպրոցը, Կոնդինը, Նորագյուղինը, և Գրբոյեդովի անվան դպրոցը»:
Մյուս դպրոցների համար դեռ հստակ ծրագիր չկա, մշակման փուլում է:
«Մինչև 2022 թիվը ցանկանում ենք հնարավորություն տալ, որ դպրոցներում աշակերտների թիվը հասնի 300-ի: Երևանում գերծանրաբեռնված դպրոցները կազմում են 30 քանի տոկոս, թերծանրաբեռնվածները՝ էլի 30 քանի տոկոս: Սրա մասին է խոսքը»,-հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է գյուղական դպրոցներին, ապա Մկրտչյանի խոսքով, շուրջ 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի:
«Սա իսկապես լուրջ քննարկման հարց է: Մեկ աշակերտը 10 մլն դրամ է նստում: Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, որքան հարցը, թե ո՞նց որակ տանք: Այս խնդիրը դեռ քննարկման փուլում է»,-ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ուսուցիչների համար ֆինանսների նախարարությունն օպտիմալ բյուջե է տալիս, սակայն դպրոցներում է որոշվում դրույքաչափը:
«Դպրոցներում կես, քառորդ, 0.75 դրույքով աշխատում են: Այստեղ էլ որակի անկում ենք սկսում ունենալ, որովհետև ուսուցիչն աշխատում է կես դրույքով, որպեսզի երեխաներին տանի ռեպետիտորությամբ զբաղվի»,-ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Այսօրվա կրթական որակով չենք կարող դիմագրավել մարտահրավերներին
- Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք
- Նախարարը չի բացառում, որ գյուղերի դպրոցները ևս օպտիմալացվեն. ՀԺ
- Դպրոցների օպտիմալացման հետևանքով հնարավոր են բողոքի ակցիաներ. Հրապարակ
- Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա. Լևոն Մկրտչյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին
- Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան