Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Զավեն Կարապետյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել և տեսակցել են հայ գերի Զավեն Կարապետյանին։ Panorama.am-ի թղթակցին այս մասին հայտնեց Կարմիր խաչի երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նաև տեղեկացրեց, որ այցը կայացել է հուլիսի 1-ին։ Այլ մանրամասներ մեր զրուցակիցը չհայտնեց։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանին սահմանին իբրև թե հայ զինծառայող է գերի ընկել։ Այնուհետև տարածվեց տեսանյութ, որում իբրև գերեվարված ոմն Զավեն Հովհաննեսի Կարապետյանը պատմում է իր և իր առաջադրանքի մասին, ինչի առիթով panorama.am -ի հարցին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր՝ «տեսանյութում ցուցադրվածը էժանագին թատրոն է»:
Հայկական կողմը հերքել էր ադրբեջանական ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը՝ նշելով, որ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է իրականում Բաքվի հորինած դիվերսանտը. Օրակարգ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը էժանագին թատրոն է
- Ոստիկանություն. Չունենք հաղորդում, որ որևէ քաղաքացի անհայտ կորել է
- ՊՆ. Հայկական զինուժը դիվերսիա չի իրականացրել և կորուստներ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա