Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին և 9-ին Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիևի մրցաշարին: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ).
«Այս ըմբիշներն ընթացիկ տարում ավելի քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում: Սա լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել նրանց պատրաստականությունն ու մարզավիճակը: Լևան Բերիանիձեն դեռեւս քաշի խնդիր ունի, բայց մինչև տարվա գլխավոր ստուգատեսը կհասցնի վերականգնվել»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ: