Օպերայում աշխատում է շուրջ 600 մարդ, ուստի կրճատումներն անխուսափելի են. նախարար
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ կլինեն։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նրա խոսքերով՝ այսօր օպերայում աշխատում է շուրջ 600 մարդ։
«Առայժմ 10 հոգու ենք ծանուցագիր ուղարկել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ուռճացված աշխատակազմ է, ուստի կրճատումներ պետք է արվեն:
Նշենք, որ օպերային թատրոնում վերջերս տեղի են ունեցել կրճատումներ, 583 աշխատակցից 10-ը կրճատվել է՝ վարչական աշխատակազմից:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չկայացավ, քանի որ նվագախումբը դուրս չեկավ բեմ:
Արմեն Ամիրյանի խոսքերով՝ մեղավորները պատժվել են և օպերայում շարունակվում է բնականոն աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
- «Գայանե» բալետի ներկայացման տապալումը՝ հաշվեհարդար կրճատումների դեմ. նախարար
- Չհասկացա «Գայանե» բալետի ներկայացման տապալման իմաստը. Կոնստանտին Օրբելյան
- Օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցած տհաճ միջադեպի մեղավորները խստագույնս պատժվելու են. Փոխտնօրեն
- «Գայանե» բալետի ներկայացումը տապալելուց հետո օպերային թատրոնում հրավիրվել է ժողով
- «Գայանե» բալետի այսօրվա ներկայացումը տապալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում