Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը համերգ կունենա Երևանում
Այսօր տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
Գերաստղը այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավելևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս: Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:
Նրա մասին գրել են. «Վոլոդոսն ունի ամեն ինչ- երևակայություն, կիրք և ֆենոմենալ տեխնիկա, որոնց միջոցով նա դուրս է հանում իր գաղափարները դաշնամուրի վրա: Նրա անսահման վիրտուոզությունը, միավորվելով ռիթմի, գույների և բանաստեղծականության յուրահատուկ զգացողության հետ, դարձնում են Վոլոդոսին տպավորիչ պատմությունների և անվերջանալի աշխարհների «բանասաց»»։
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ: Արտիստի մենեջմենթի հետ տևական աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթներից մեկը նրա համար հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:
Այսօր Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնն այս տարի ներկայացրել է Պինխաս Ցուկերմանի և Ռուսաստանի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգները` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:
«Հեռանկարներ»-ը հիմնադրվել է 2000 թ.-ին, այսօր այն հանդիսանում է Եվրոպայի լավագույն մեկ տասնյակ փառատոներից մեկը: Հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հավանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
- «Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները
- Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»
- «Երևանյան հեռանկարներ». Երկու գերաստեղ՝ հայկական բեմում
- «Երևանյան հեռանկարներ». 14-րդ համերգաշարի վերջին երկու լավագույն համերգները դեռ առջևում են
- «Երևանյան հեռանկարներ»-ի հերթական անակնկալը՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով և դիրիժոր Ստեֆան Վիլիխ
- «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հաղթահարեց ևս մեկ բարձունք. «Շանհայ» քառյակը ելույթ կունենա հայկական բեմում
- «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Բյուրականում բացելու է ակադեմիա. «Տաղանդը գործի կեսն է»