Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում բաժանել է 5-6-րդ տեղերը
Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվել է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ մրցել են արագ և կայծակնային շախմատում: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կայծակնային շախմատում բաժանել է 4-5-րդ, ընդհանուր հաշվարկում` 5-6-րդ հորիզոնականները: Ավելի վաղ արագ շախմատում Արոնյանը բաժանել էր 5-7-րդ տեղերը:
ՀԱՕԿ-ը ներկայացրել է կայծակնային շախմատի արդյունքները` 1. Կարլսեն` 14.5 միավոր, 2-3. Գիրի, Վաշյե-Լագրավ` 10-ական, 4-5. Արոնյան, Կրամնիկ` 9.5-ական, 6. Նեպոմնյաշչի` 9, 7-8. Սո, Իվանչուկ` 8.5-ական, 9. Անանդ` 8, 10. Ջոբովա` 2.5:
Ընդհանուր հաշվարկ (արագ+կայծակնային). 1. Կարլսեն` 25.5 միավոր, 2. Սո` 22.5, 3. Վաշյե-Լագրավ` 22, 4. Գիրի` 20, 5-6. Արոնյան, Կրամնիկ` 18.5-ական, 7. Նեպոմնյաշչի` 18, 8. Անանդ` 16, 9. Իվանչուկ` 15.5, 10. Ջոբովա` 3.5:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը 5-7-րդ տեղերը բաժանել է Grand Chess Tour-ի երկրորդ փուլում
- ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Արոնյանը չորրորդն է
- Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին
- Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
- Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
- Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին
- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան