ԿԳ նախարար. Պետությունը պատասխան է տալիս ինչ-որ մեկի հանցանքի համար
«Որևէ մեկն իրավունք չունի Հաաստանի հեղինակության հետ խաղալ, կրթության որակը դնել հարցականի տակ՝ իր ընթացիկ խնդիրները լուծելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարուցված քրեական գործերի ընթացքին ասաց Լ. Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների:
Նախարարը շեշտեց, եթե այդ բուհերը քիչ ուսանողներ ունեն, ապա թող մտածեն իրենց պոտենցիալն ուժեղացնելու և միավորվելու մասին, ոչ թե գնան այդ անընդունելի ճանապարհով:
«Եթե ապացուցվի, որ բուհի ռեկտորը վաճառում է դիպլոմ, ապա այդ բուհի լիցենզիան պետք է վերցվի»,-ասաց ԿԳ նախարարը, ավելացնելով, որ պետական բուհերի պարագայում լուրջ վերահսկողություն կա:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ պետական նմուշի դիպլոմի վերացումն է, պետք է լինեն հավատարմագրված մասնավոր բուհեր:
«Իսկապես այս դեպքում պետությունը պատասխան է տալիս ինչ-որ մեկի հանցանքի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով իսրայելական կողմի հետ ծագած խնդրին, Մկրտչյանն ասաց, որ խնդրել են տրամադրել բուհերի անուններ, այս պահին դեռ տվյալներ չեն ստացել:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարար. 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի
- Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք
- ԿԳՆ-ն վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել
- Իսրայելի ԱՆ հայտարարությունը չի վերաբերում Բժշկական մայր բուհի շրջանավարտներին. ԵՊԲՀ
- ԱԱԾ. Երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները