Լևոն Մկրտչյան. Ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք
«Եթե կեղծ դիպլոմներ ու վկայականներ տրամադրող ՍՊԸ-ներն այդպես են վերաբերում կրթությանը, ուրեմն մենք պետք է նրանց լիցենզիան վերցնենք»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա հիշեցրեց, որ կան քրեական գործեր, դրանց հիման վրա քայլեր կարվեն:Միաժամանակ նախարարը կարևորեց բժշկական համալսարանի դոմինանտ մասնագիտությունների այլընտրանք ստեղծելը:
«Մենք պետք է այլընտրանքի իրավունքը տանք, որ իրենք մոնոպոլ չդառնան: Բժշկական մոնոպոլիան մասնավորով է ապահովում, քանի որ նման խնդիր ունենք, պետք է պահանջենք խստագույն հավատարմագրման պայմաններ բժշկական մասնագիտությունների համար»,-ասաց նախարարը:
Նախարարն այսօր ԱԺ-ում էր՝ ներկայացնելու նախարարության անցած տարվա կատարողականը:
Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնել էր Իսրայելի առողջապահության նախարարությունը: Այդ գերատեսչությունը դիմել էր իրավապահ մարմիններին՝ Հայաստանում ատամնաբույժի մասնագիտություն ստացածների խնդրով:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ն վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել
- Իսրայելի ԱՆ հայտարարությունը չի վերաբերում Բժշկական մայր բուհի շրջանավարտներին. ԵՊԲՀ