Նազարբաևը պատրաստակամություն է հայտնել նպաստել Դոնբասի հարցով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններ սկսել Դոնբասի խնդրի կարգավորման ուղղությամբ, նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել այդ գործընթացին:
«Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձությունները հանգեցրել են սուր առճակատման և ապառակուցողական հանրային բանավեճի մշտապես եղբայրական երկրների միջև, ինչպիսին են ռուս և ուկրաինացի ժողովուրդները: Այս ամենը այս ազգերի բոլոր ընկերների մոտ ցավ է առաջացնում, և, անկեղծ ասած, ինձ մոտ առանձնապես»,- russian.rt.com-ի հաղորդմամբ՝ ասել է Նազարբաևը:
Նա ընդգծել է անհրաժեշտությունը՝ առաջացած խնդիրների լուծման համար կողմերը «նստեն բանակցությունների սեղանի շուրջ» լուրջ երկխոսության համար:
«Դրան այլընտրանք չկա»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ մեծ հույսեր ունի G20-ի շրջանակում կայանալիք ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, Նազարբաևի կարծիքով, հանդիպմանը պետք է քննարկվի ահաբեկչության դեմ պայքարի միասնական մոտեցում ցուցաբերելու հարցը:
«Մենք բոլոր հասկանում ենք, որ ռուս-ուկրաինական ճգնաժամից է սկսվում Ռուսաստանի ու Արևմուքի միջև հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև մեծ դերակատարների, առանց որոնց համաձայնության չի կարելի լուծել գլոբալ տնտեսության, քաղաքականության ու մարտահրավերների՝ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,-ասել է նա:
CIS-EMO միջազգային մոնիտորինգի խմբի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Բիշոկը Nation News-ի հետ զրույցում հայտարարել է , որ դեռևս չի կատարվի Մինսկի համաձայնագիրը, իմաստ չկա Ուկրաինայում հակամարտության լուծման ուղղությամբ նոր ուղիներ փնտրել:
Նշենք, որ այսպիսով՝ Նազարբաևը «հետաքրքիր» դրության մեջ է դրել Ռուսաստանին, որն իր ամբողջ դիվանագիտական ներուժով փորձում էր ասել, որ Դոնբասի պահով չկա ռուս-ուկրաինական հակամարտություն ու հարցը ընդամենը ինքնորոշման մեջ է:
Ի դեպ՝ կարող եք ռուս ընթերցողների նման մեկնաբանությունները կարդալ հոդվածի բնօրինակի տակ: