«Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
«Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական առաջին նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներից 15-ին վեց ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Նրանք նախագահող դատավոր Գաբրիելյանի՝ նիստերի դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չէին կանգնել: Ամբաստանյալներ Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի և Արամ Մանուկյանի նկատմամբ սանկցիա չկիրառվեց, քանի որ, դատավորի խոսքով, նրանք առողջական խնդիրներ ունեն և կանգնել չեն կարող:
«Դատարանը մեզ չի ուզո՞ւմ լսել, թե մենք ինչ ենք ասում։ Դատարանը չի ապահովում անվտանգությունը»,- դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալ Վարդան Գերավետյանը:
Մինչ այդ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը և Դավիթ Գյուրջյանն անհարգալից վերաբերմունք են դրսևորել և դատարանի նկատմամբ և դատարանը որոշել է նրանց նկատմամբ դատական սանկիցա կիրառել՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմել Փաստաբանական պալատ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատական առաջին նիստը։
ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործի դատավարությունը մեկնարկել էր ավելի վաղ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին քաշքշելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել. Արա Զոհրաբյան
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան