Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
«Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական առաջին նիստի ընթացքում ամբաստանյալներից մի քանիսի փաստաբանները, մասնավորապես փաստաբաններ Հայարփի Սարգսյանը, Գրիշա Բալասանյանը, Դավիթ Գյուջյանը, Արա Ղարագյուզայնը, Կարեն Մեժլումյանը, Հրանտ Գևորգյանը, Հարություն Բաղդասարյանը դատարան էին ներկայացրել միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու մասին: Գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիլեյանը կարդաց փաստաբանների միջնորդությունը.
«Քանի որ այսօր դատական նիստին ապահովված չէ սույն գործով մի շարք ամբաստանյալների պաշտպանների ներկայությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով կոպտորեն խախտվում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, միաժամանակ դատարանի կողմից անտեսվում է պաշտպանական կողմի դատարանի որոշումների և գործողությունների վերաբերյալ միջնորդություններ, հայտարարություններ, առարկություններ անելու իրավունքը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքիի 73-րդ, 304-րդ հոդվածներով միջնորդում ենք հեռաձգել սույն դատական նիստը»:
Այնուհետև դատավորն ասաց, որ գտնվում են նախապատրաստական փուլում, պաշտպանի՝ ներկա չգտնվելը, արգելք չէ, որ գործի քննությունն իրականացվի:
«Եթե հաջորդ նիստին կներկայանան և եթե ցանկություն ունենան, մենք կկրկնենք ինչ գործողությունն որ կատարել ենք»,- ասաց նախագահող դատավոր Ա. Գաբրիելյանը:
Այնուհետև դատավորը միջնորդության հետ կապված առանց որևէ հայտարարություն անելու՝ բավարարում է, կամ մերժում, ասաց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ երեք փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատական առաջին նիստը։
ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործի դատավարությունը մեկնարկել էր ավելի վաղ:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին քաշքշելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել. Արա Զոհրաբյան
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան