Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները
Այսօր Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջարկվող ծրագրերի վերաբերյալ տեսակետներին և կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
Շնորհակալություն հայտնելով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար, Վիգեն Սարգսյանը կարևորել է նման քննարկումների դերը՝ հանրային իրազեկման տեսանկյունից։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները ևս կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ն ընդունում է դիմումներ
- Հանրային խորհուրդը Պաշտպանության նախարարի հետ քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը
- Վիգեն Սարգսյանը՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»