Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում
Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։
Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմեայի ներկայացուցիչներ։
Դատալսումներին ներկա է գտնվել նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանը։
Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին հրազենային կրակոցներից։
2012 թ.-ի հունվարի 17-ին Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ, իսկ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
- Դեսպան. Դինքի սպանությունից տասը տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը
- Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ
- Դինքի ընկերները ցույց են կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն
- Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին
- «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա». Ոստիկանը՝ Դինքին սպանողին
- «էրմենիհաբեր». Նոր մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից
- Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան