ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի դիվանգետների ու ԵԱՀԿ-ում Ավստրիայի ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հարվային Կովկասի հետ կապված իրադարձությունների թեմայով: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
ԵԱՀԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, հատուկ ներկայացուցիչը կարևորել է համաձայնացված ձևաչափով քննարկումների շարունակությանն ուղղված ջանքերի կարևորությունը, նա նշել է, որ խորհրդարանական երկխոսությունը կնպաստի քաղաքական կամքին:
«Տարածաշրջանային հակամարտությունները նախկինի պես անթույլատրելի մեծ գին են արժենում՝ ուղեկցվելով մարդկային կորուստներով: Ես մտադիր եմ ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հետ շարունակել քննարկումները, ինչպես կարող ենք օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը, որպեսզի նպաստենք տարածաշրջանում կայուն ու համապարփակ խաղաղության հաստատման համար շարունակական ջանքերի ու խթանների ապահովմանը»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն նախ պետք է հստակեցնի, թե ինչ է հասկանում «ստատուս քվո» ասելով
- ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարություններից կարելի է հատորներ կազմել
- ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան