ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ քաղաքացիական հասարակության կայացմանը. Պյոտր Սվիտալսկի
Այսօր տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով քննարկումը: Միջոցառման նպատակն է համախմբել մասնավոր, հանրային և քաղաքացիական ոլորտների հայ և լեհ ներկայացուցիչներին և նրանց միջև կապեր հաստատել:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց. «Մենք, որպես ԵՄ, շարունակելու ենք մեր հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, ՀԿ-ների համար նոր հնարավորություններ ենք ստեղծելու: Սա մեր առաջնահերթություններից մեկն է: Սա մի գիծ է, որ մշտական է լինելու և շատ կարևոր է Հայաստանի համար»:
Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա լեհական պատվիրակությունը կկարողանա հայկական կողմին փոխանցել ՀԿ-ների և ՏԻՄ կառավարման իր փորձը: Դեսպանի խոսքով, լեհական ինքնակառավարման համակարգը հաջողված է, և Հայաստանն այս առումով կարող է շատ բան սովորել: Զարգացած ՏԻՄ-երը, Սվիտալսկիի համոզմամբ, Լեհաստանի անկյունաքարերից մեկն է:
«Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը մտածում է ՏԻՄ-երի զարգացման մասին: Ինչ վերաբերում է լեհական տրանսֆորմացիային, ապա դա շատ ամուր, հզոր քաղաքացիական հասարակություն է: Լեհաստանում քաղաքային շատ բյուջեներ որոշվում են նույն այդ համայնքների քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Այդ մարդիկ քվեարկում են, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել: Մարդիկ իրենք կարող են որոշել՝ բյուջեի որ մասը ուր պետք է գնա»,- նշեց Հայաստանում Եմ պատվիրակության ղեկավարը:
Ողջույնի խոսքից հետո Պյոտր Սվիտալսկին վկայագրեր հանձնեց STRONG CSos ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում ներկայացված հայաստանյան տասնյոթ ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը ներկա Լեհաստանի Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Անդրեյ Պարաֆինյուկն իր հերթին նշեց, որ հայաստանյան քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված ծրագիրը բաղկացած է երեք փուլից և շարունակվելու է մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2.7 միլիոն եվրո է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան