Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։
«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին։
Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։
Աղբյուրը նշում է, որ 11 կմ երկարությամբ հռոմեական ջրանցույցի վերականգնման պլանը նույնպես արդեն պատրաստ է։
Ներկայումս Հալեպի բոլոր պատմական կառույցներն գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ։
Մեր կողմից ավելացնենք՝ զարմանալի է՝ երկիրը տարիներով պատերազմի մեջ է, կորցրել է տնտեսությունը, քաղաքներ, մարդիկ,... Ու հենց առաջին խաղաղ հնարավորությունը օգտագործում են թանգարան, գրադարան վերականգնելու համար։
Հիմա հասկանալի է, թե ինչու է Սիրիան հալեպահայության համար հայրենիք։
Հարակից հրապարակումներ`
- Քրիստոնեական համայնքը պետք է վերականգնի Հալեպի եկեղեցիները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան