Ոռոգման համակարգում կորստի գումարայինը շուրջ 55 տոկոս է կազմում. Ա. Հարությունյան
«Խնդրում եմ հաստատել այս տվյալը հիմա նույնպես, որ ոռոգման համակարգի մաշվածության պատճառով տեղի է ունենում ջրի 54-55 տոկոս կորուստ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանը դիմելով հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ տվյալը ներկայացվել է նախօրեին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ:
«Ցավոք սրտի, բայց հաստատեմ»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Նրա ներկայացմամբ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մայր ջրանցքներում կորուստները սահմանվում են մինչև 26 տոկոս, իսկ կառավարության կողմից միջտնտեսային ջրանցքներում կորուստները սահմանվում են մինչև 30 տոկոս, ներտնտեսային համակարգերում մինչև 46 տոկոս։
«Ոռոգման համակարգում կորուստի գումարային տոկոսը կազմում է շուրջ 55 տոկոս, ինչը կարող է փոփոխվել՝ կապված եղանակային պայմաններից և ջրանցքում ջրի քանակներից: Սա է պատճառը, որ մենք հարց ենք բարձրացրել ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վերաբերյալ, նախատեսում ենք հաջորդ տարիներին հավելյալ գումար դնել ոռոգման համակարգի բարելավման համար, որպեսզի տոկոսների մասին հարց բարձրացնելուց կարողանանք մեր տոկոսները բերենք, հավասարեցնեն ջրի համակարգի միջազգային կորստի տոկոսներին, որպեսզի համահունչ լինի: Մենք ինքներս ենք շահագրգռված, որպեսզի համակարգը ոտքի կանգնի: Համակարգը բարոյապես մաշված է, ունենք շատ խնդիրներ, բայց դրանք միանգամից էլ լուծելու խնդիրներ չեն, քայլ առ քայլ պետք է գնանք առաջ», - ասաց Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան