Շիրակում փակվել է 215 աղբավայր
Շիրակի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մինչ օրս գտնվող 337 աղբավայրերից 215-ն արդեն փակված են, 28 աղբավայրերի համար կառավարություն ֆինանսական հատկացումների համար ծրագրեր են ներկայացվել, 7-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ են: 87 աղբավայրեր առայժմ մնում են մշտական շահագործման: Նման տվյալներ է հրապարակել մարզպետարանի պաշտոնական կայքէջը:
Ըստ նույն աղբյուրի, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորած մարզային աշխատանքային խումբը եղել է Առափի գյուղի վարչական տարածքով անցնող Գյումրի գետակի այն հատվածում, որի աղբակուտակմանն օրերս անդրադարձել էր ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերից մեկը:
«Մեզ համար ամենակարևորը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, ճիշտ է անցկացրել ենք շաբաթօրյակներ, սակայն դրանք չեն կարող լիարժեք արդյունք ունենալ, եթե մենք քայլեր չձեռնարկենք խնդիրը կանխելու համար»,-ասել է մարզպետը:
Նա ընդգծել է, որ աղբը աղբաման նետելուն երեխան պետք է սովորի մանկապարտեզից ու դպրոցից, այսինքն պետք է ձևավորվի «էկոդաստիարակություն» կամ ավելի լավ արտահայտություն կա` «Էկոխիղճ»:
Ինչ վերաբերում է տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը, մարզպետը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն համայնքի և պետության միջոցներով:
Լուսանկարները՝ մարզպետարանի էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան