Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
«Արդեն ուսումնասիրվել է Արփա-Սևան թունելի շինարարության երկրորդ փուլը, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է վերջնական»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Սարդարյանի հարցին, թե ի՞նչ ընթացքում են թունելի շինարարության աշխատանքները:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռևս 2010թ. հաշվարկներ են եղել, համաձայն որոնց Արփա-Սևան թունելի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է 27 միլիարդ դրամ, որից առանձնացվել էր առաջին անհրաժեշտության խնդիրները, գումարը կազմել էր 12,5 միլիարդ դրամ, մրցույթր էր հայտարարվել:
«Հաղթողը 11 միլիարդ դրամով պետք է իրականացներ աշխատանքներ 2011-2017 թվականի մինչև հունիս-հուլիս: Շինարարությունն ավարտվել է 2016 թվականի հոկտեմբերին»,- ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:
Ա. Հարությունյանի խոսքով, երկրորդ փուլն ավարտելու համար 5 միլիարդ դրամ հավելյալ գումար է անհրաժեշտ:
«Շինարարությունն արդեն սկսվել է, 3 տարի է տևելու, որից հետո Արփա-Սևան թունելի միջոցով հավելյալ բաց կթողնվի 250 միլիոն խ/մ ջուր»,- ասաց նա:
Շ. Սարդարյանի հաջորդ հարցը վերաբերվում էր ջրամբարներին. «Խոսեցիք սակավաջրության, ջրամբարների թերլցվածության մասին: Մյուս կողմից նախաձեռնում եք նոր ջրամբարների կառուցում: Ի՞նչ կանխատեսումներ կան նոր կառուցվող ջրամբարները լցնելու հետ կապված»:
Ա. Հարությունյանն ասաց, որ այսօր շինարարություն է ընթանում Վեդու ջրամբարում, կան նաև նախագծվող ջրամբարներ:
«Այսօր ունենք ևս մեկ այլ ծրագիր, նախատեսում ենք փոքր ջրամբարների շինարարություն լոկալ տեղերում, որպեսզի կարողանանք լոկալ հարցերը կարգավորել»,- նշեց նա:
ՋՏՊԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Վեդու 29 միլիոն խ/մ ծավալով ջրամբարի շինարարարության ավարտը նախատեսված է 4 տարուց:
«Ջրամբարի շինարարության ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել մինչև 18 միլիոն խ/մ-ի չափով»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոռոգման համակարգում կորստի գումարայինը շուրջ 55 տոկոս է կազմում. Ա. Հարությունյան
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան