Մանրամասներ՝ Գուրգեն Մահարու փողոցում այրվող կահույքի արտադրամասից
Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում այրվել է ներկման և հղկման տարածքի մոտ 200 քմ հատվածը, պահեստը՝ ամբողջությամբ (մոտ 300 քմ) և 11 հաստոց: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Նշենք, որ այսօր՝ ժամը 13:17-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:41-ին:
Դեպքի վայրում եղել է 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: