Ձյուդոյի հայաստանյան հավաքականները Հունգարիայում են
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքի Օլիմպիական մարզումային ճամբարում:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ աշխարհի տարբեր երկրների մասնակցությամբ միջազգային հավաքի նպատակն է` նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին և մեծահասակների Եվրոպայի բաց մրցաշարին:
Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին մասնակցում են` Էրիկ Հարությունյանը, Գասպար Հայրապետյանը (երկուսն էլ` 55 կգ քաշային կարգ), Շահեն Աբաղյանը (60 կգ), Վարդան Գրիգորյանը (66 կգ), Սամվել Խաչատրյանը, Ֆերդինանդ Կարապետյանը (երկուսն էլ` 73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Արման Ավանեսյանն ու Գրիգոր Սահակյանը (երկուսն է` 90 կգ):