«Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին
Հուլիսի 6-ին «Բարեկամություն» պետական պարախումբը կմեկնի Լիբանան՝ մասնակցելու Բեյրութում և Ութերֆրոնթ Սիթիում հուլիսի 6-ից 9-ն անցկացվելիք Dbayeh միջազգային փառատոնին ( պարախմբի ելույթը՝ հուլիսի 7-ին): ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, հյուրախաղերին աջակցում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։
Մինչ այդ՝ հուլիսի 5-ին, Երևանի Օպերային թատրոնի դահլիճում նախատեսված է պարախմբի հիմնադրման 30-րդ տարեդարձին նվիրված համերգը, որի ընթացում համատեղ ելույթ են ունենալու «Բարեկամություն» խումբը և Եվրոպայից հրավիրված առաջատար բալետային արտիստներ Մարիկո Կիդան, Վահե Մարտիրոսյանը (Շվեդիա) համատեղ ելույթը և կայանալու է «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան