Արա Բաբլոյանը Բուլղարիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից
Երկու ժողովուրդների միջև ձևավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ԱԺ-ում այսօր ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին: Արա Բաբլոյանը Բուլղարիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամիապնդման հարցում: Դեսպանը վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձևավորված հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Վ.Բաղդասարյան
- Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
- ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
- Ակնկալում ենք այս տարվա աշնանը ստորագրել ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիրը. Նալբանդյան
- Կոռուպցիոն սկանդալը ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարող է ավելի ուժեղացնել. Պյոտր Սվիտալսկի
- Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը.հայտարարություն