«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում կատարողների լավագույն կազմ է հավաքվել. Իշխանով
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը մեծ նախագիծ է իր առաքելությամբ և բովանդակությամբ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, «Արմենիա» մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 4-12-ն մրցույթ-փառատոնի հաղթողի կոչման համար կպայքարեն աշխարհի 16 երկրի 48 դաշնակահարներ, որոնց թվում են Ֆրանսիան, Ավստրիան, Լեհաստանը, Նորվեգիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Սիրիան, Ռուսաստանը։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով, ժյուրին կղեկավարի դաշնակահար պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։
«Այսօր ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի բացման համերգը, որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ռոման Կիմը։ Մրցույթ-փառատոնը կուղեկցվի նաև կամերային և սիմֆոնիկ համերգներով, որոնց կմասնակցեն համաշխարհային աստղեր՝ Մաքսիմ Վենգերով, Ֆյոդոր Ռուդին, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան և այլք»,- մասնրամասնեց Սմբատյանը։
«Արմենիա» մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար, Կոնստանտին Իշխանովի խոսքով՝ այս մրցույթում կատարողների լավագույն կազմ է հավաքվել։
«Լավագույն հինգ դաշնակահարները հնարավորություն կունենան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Festival 2018-ի շրջանակում»,- հայտնեց Իշխանովը։
Ժյուրին ղեկավարող Արմեն Բաբախանյանը հավելեց, որ ժյուրիի անգամները այսօր գիշերը ժամանակել են Երևան. Իտալիայից Պաոլո Բալիերին, Գերմանիայից՝ Ռատկո Դելորկոն, Ռուսաստանից՝ Վլադիմիր Օվչիննիկովը, Վրաստանից՝ Վալերիա Շուիկաշվիլին։
«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հարակից հրապարակումներ`
- «Նարեկ Հախնազարյանն ուղերձ ունի ձեզ համար»
- Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
- Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան