Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը. Նախաձեռնողի՝ կառավարության սահմանած օրակարգով՝ առաջին ընթերցմամբ քննարկելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկած հարցի քննարկման տևողության սահմանման մասին որոշման նախագիծ: Առաջարկվում է արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման տևողությունը սահմանել 3 ժամ:
Նախքան որոշման նախագծի քվեարկութունը, «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն առաջարկեց ավելի երկար կազմակերպել քննարկումը, քանի որ շատ կարևոր խնդիր է, հետաքրքրում է հանրությանը: Արա Բալոյանն ասաց, որ եթե տեսնեն այդ ժամանակում չեն տեղավորվում, քննարկման ժամանակը երկարացնելու հնարավորություն կա:
Երեք ժամ քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվեց 62 կողմ, 3 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևան. Լողաշրջանի մեկնարկը տրված է
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան