Դեսպան. Բուլղարիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևան կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը նա նշել է, որ Բուլղարիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Դեսպանը նաև կարևորել է միջազգային հանրության հավասարակշիռ դիրքորոշումը հակամարտության լուծմանը նպաստելու հարցում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Արմեն Աշոտյանը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն կանխարգելիչ քայլերի իրականացումը Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության քարոզից մինչև սահմանային սադրանքներ նախաձեռնելու դեպքերի կապակցությամբ:
«Առավել գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական մեկուսացում այն պետության նկատմամբ, որն արկածախնդրության, պետական մակարդակով այլատյացության միջոցով անում է հնարավորը՝ տարածաշրջանի կայունությունը վտանգելու համար», - նշել է Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան