Ճապոնիայում թայֆունի պատճառով ավիաչվերթներ են հետաձգվել
Ճապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մի շարք շոգենավեր նույնպես չեղյալ են համարել իրենց ուղևորությունը: Երկաթուղային տրանսպորտի երթևեկության վրա թայֆունը դեռ չի ազդել:
Քամու ուժգնությունը կազմում է 30-40 մ/վ: Թայֆունը շարժվում է դեպի արևելք և մինչև հուլիսի 5-ը կարող է հասնել Հոնսյու կղզուն, որտեղ գտնվում է մայրաքաղաք Տոկիոն:
«Նանմադոլ» թայֆունը սկսել է կիրակի օրը Օկինավայի հարավային շրջններում, այնուհետև ուժ հավաքելով՝ շարժվել է դեպի ճապոնական կղզիախումբ։