Որոշման չընդունումը կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների, քան ընդունումը. Արման Սաղաթելյան
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում որևէ ժամանակաշրջան, երբ Սևանա լճից ջրառ իրականացնելու հարցը չի քննարկվել միմյանց հակասող կարծիքների բախման միջավայրում»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:
Նրա խոսքերով՝ մինչև անկախությունն էլ այս հարցը քննարկվել է, բայց հիմնականում իշխանության կուլուարներում:
«Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ հարցը միշտ եղել է: Ավելին, մարդկության ի հայտ գալուց ի վեր մարդկության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա խնդրահարույց է և անթրոպոգեն գործոնը շարունակում է մնալ բնության համար ամենավտանգավոր գործոններից մեկը»,- նշեց պատգամավորը:
Ըստ Արման Սաղաթելյանի՝ տարաձայնությունները, որոնք կան հարցի շուրջ, ունեն մեկ խնդիր՝ միևնույն խնդրի վերաբերյալ տարբեր տեսանկյունից դիտարկում իրականացնելն է, տարբեր կերպով այն ընկալելն է:
«Անշուշտ, Սևանը էկոհամակարգ է, էներգետիկական օբյեկտ է, ոռոգման ջրի որոշակի պաշար է, քաղցրահամ ջրի խոշոր լողավազան, ձկնաբուծական առումով մեծ պոտենցիալ ունեցող վայր, ինձ համար հանգստի և առագաստային սպորտաձևի հարթակ: Հասկանալի է, որ հակադրելով այս տարբեր ընկալումները մենք երբեք ընդհանուր հայտարարի չենք գա»,- ասաց պատգամավորը:
Արման Սաղաթելյանի խոսքերով՝ հավելյալ ջրառը, բնականաբար, կազդի էկոհամակարգի վրա և բնական է, որ բնապահպանության նախարարության եզրակացությունը պետք է բացասական լիներ:
Հիշելով 90-ականները՝ նա նշեց, որ օրինակ՝ կային մարդիկ, որոնք ընկալում էին ծառը որպես ջերմություն տվող օբյեկտ, այն դեպքում, երբ իր համար այն էսթետիկական արժեք ունեցող երևույթ էր:
«Այսինքն՝ բոլորիս ընկալումները տարբեր էին: Իմ երեխաները, երբ կով էին տեսնում, ուրախանում էին, ասում էին՝ վայ, կովիկ, բայց գյուղաբնակի համար կովը ապրուստի միակ միջոցն էր: Քաղաքաբնակի ու գյուղաբնակի ընկալումները տարբեր են: Ավելին՝ մսավաճառը մեկ տեսանկյունից է նայում կովին, կենդանաբանը՝ այլ, իսկ որոշ մարդկանց համար դա սննդի աղբյուր է: Հասկանալի է, որ խնդիրներն ակնհայտ են, իսկ բախումը լինելու է միշտ»,- ասաց Արման Սաղաթելյանը:
Պատգամավորի խոսքերով՝ նույնիսկ ունենալով նախարարության բացասական եզրակացությունը, կառավարությունը պետք է ծանրութեթև անի, որպեսզի հասկանա՝ ինչի կհանգեցնի որոշման ընդունումն ու չընդունումը:
Միաժամանակ Արման Սաղաթելյանը նշեց՝ ակնհայտ է, որ որոշման չընդունումը կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների, քան ընդունումը:
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Հաշվարկ չի արվում՝ մարդն ինչքան ջուր է ստանում ոռոգման համար, ինչքան պետք է մուծի. Ս. Միքայելյան
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ոռոգման համակարգում կորստի գումարայինը շուրջ 55 տոկոս է կազմում. Ա. Հարությունյան
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին