Հասարակություն 11:32 04/07/2017 Հայաստան

Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ

«Այս նախագծի շուրջ առաջացավ խնդիր, քանի որ կառավարությունը չի կարողանում  հստակ ձևակերապել իր ասելիքը»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, բնապահպանները վստահ են, որ այս նախագիծը բացարձակապես չի լուծում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու խնդիրը, որովհետև կառավարությունը չի կարողանում հիմնավորել, այլ այստեղից-այնտեղից կպցրած հիմնավորումներ է ներկայացվում:

«Հստակ ձևակերպեք խնդիրը, որպեսզի խորհրդարանը կողմնորոշվի, թե ինչպես է քվեարկելու, այլապես հասկանալի չէ, թե ինչու եք այստեղ կանգնած դուք, ոչ թե բնապահպանության նախարարը, հասկանալի չէ բնապահպանության նախարարության ոչ միանշանակ դիրքորոշումն այս նախագծին, որն օբյեկտիվորեն առաջացնում է  հարցեր թե քաղհասարակության, թե հանրության մեջ այս նախագծի այլ նպատակների մասին»,- նշեց պատգամավորը՝ դիմելով հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:

Միաժամանակ Ն. Զոհրաբյանը նշեց, որ իրենք գյուղացիներից ստանում են ահազանգեր, որ կա ոռոգման խնդիր:

Արսեն Հարությունյանն ասաց, որ ինքն է ներկայացնում նախագիծը, քանի որ ջրային համակարգի պատասխանատուն ջրային տնտեսությունն է, ոչ թե բնապահպանության նախարարությունը, գլոբալ առումով ջրի օպերատորը ջրային կոմիտեն է:

«Բնապահպանության նախարարությունն այս ամենի պարզապես էկոմասն ապահովող կառույց է, նախարարությունը  պարզապես ֆիքսել է, որ Սևանա լճից ջրի հավելյալ քանակի բացթողումը կարող է էկոհամակարգի վրա ազդեցություն թողել»,- նշեց հիմնական զեկուցողը՝ միաժամանակ հավելելով, որ Սևանա լճից 100 լիտր ավելի ջուր բաց թողելը էկոհամակարգի վրա ազդեցություն է թողնում:

«Մենք հիմա կշեռքի նժարին  դնում ենք երկու հարց. ի՞նչն է կարևոր՝  հնարավորություն  տանք, որ գյուղացին ունենա ոռոգման ջուր, թե հավելյալ 10 սմ բարձրացնենք, ինչի արդյունքում շուրջ 130 հազար շահառուների կթողնենք առանց ջրի»,- ասաց Ա. Հարությունյանը:

Պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Քանի որ կառավարությունը փորձում է ոչ ուղիղ, ոլոր-մոլոր ճանապարհով ձևակերպումներ ներկայացնել, առաջանում է այս թյուրըմբռնումն ըստ իսկ շատ  պարզ հարցի վերաբերյալ՝ ընտրություն վատի և վատթարագույնի միջև. կամ զրկում ենք այդ  մարդկանց ջրից, կամ տալիս ենք այդ մարդկանց ջուր, որը կարող է, այո, առաջացնել որոշակի հետևանքներ: Արդեն մենք կորոշենք, թե այդ ընտրությունն ինչպես կկատարենք»:

Ի պատասախան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ներկայացված նախագծով էկոհամակարգի առումով կորուստները քիչ են լինելու, ինչը նշանակում է, որ բավականին արդյունավետ նախագիծ է ներկայացված, եթե այդպես է՝ հիմնավորեք, Ա. Հարությունյանն ասաց. «Պետք է ասեմ, որ, այնուամենայնիվ,  էկոհամակարգի վրա որևէ ազդեցություն թողնելու է: Բայց այն խնդիրը, որը մենք բարձրացրել ենք, շատ ավելի կարևոր է, մեծ հարց է լուծում 130 հազար շահառուի համար, քան էկոհամակարգի վրա որևէ ազդեցությունը»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}