Իտալիայի դեսպանատունը թույլ չտվեց հավաքականի առաջատարներին մեկնել Մալթա
Այսօր, Մալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։
«Ցավոք, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չտրամադրեց Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է»,-հայտնում են Բասկետբոլի ֆեդերացիայից:
Այսօր, Երևանի ժամանակով 17։30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալու ընդամենը 7 մարզուհիներ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։